Դատարանն արձանագրել է «Իզմիրլյան» ԲԿ-ի գլխավոր հաշվապահի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը «Իզմիրլյան» ԲԿ-ի գործով արձանագրել է գլխավոր հաշվապահ Անահիտ Յոլյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում, հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը։

Նա շեշտել է, որ «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկություն կատարելը թույլատրելու մասին Առաջին ատյանի դատարանի բոլոր չորս որոշումները Վերաքննիչ դատարանի գնահատմամբ ոչ իրավաչափ էին։

Փաստաբան խոսքով՝ որոշումը հանգեցրել էր «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի, ֆինանսական գծով փոխտնօրեն Վաղարշակ Մեյրոյանի, բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի և գլխավոր հաշվապահի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտման:

Leave a Comment