Լոս Անջելեսում կայացել է 98-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը։
Գլխավոր մրցանակը ստացել է «One Battle After Another» («Մեկ ճակատամարտ մյուսից հետո») ֆիլմը՝ ստանալով վեց մրցանակ, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն երկրորդ պլանի դերասան» և «Լավագույն կաստինգ» անվանակարգերում։
Այս տարվա մրցանակաբաշխությունը վարել է հաղորդավար և հումորիստ Քոնան Օ’Բրայենը։ Ընդհանուր առմամբ մրցանակներ են շնորհվել 24 անվանակարգերում։
Radar Armenia-ն ներկայացնում է մրցանակաբաշխության ամենավառ պահերը։
