20-30 տարի բարձիթողի վիճակ էր. ծառերի 80%-ը հիվանդություններ ունեին

20-30 տարի բարձիթողի վիճակ  էր. ծառերի 80%-ը հիվանդություններ ունեին

Երևանում ծառերի փոխարինման ակտիվ աշխատանքներ են կատարվում։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Radar Armenia-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ տասնյակ տարիներ Երևանում միայն հատվել են ծառեր, և դրանց փոխարեն ոչինչ չի տնկվել։

«Հասարակությունը բավականին ցավագին է արձագանքում այս գործընթացներին։ Ես կարծում եմ՝ չի եղել քաղաքական կամք, բայց եղել է հստակ պատկերացում, որ դրանք պետք է փոխարինվեն»,-նշել է նա՝ արձագանքելով ծառերի փոխարինման աշխատանքների վերաբերյալ ոչ միանշանակ արձագանքներին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment