Ո՛չ Նիկոլը, ո՛չ Ալենը, ոչ էլ Թուրքիայում սովորած Ռուբենը չեն կարող խաղաղություն բերել․ Գառնիկ Դավթյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գառնիկ Դավթյանը Իլհամ Ալիևի հարցազրույցներից մի հատված է հիշեցրել լսարանին, որտեղ Ադրբեջանի նախագահը հեգնանքով է խոսում Հայաստանի Հանրապետության մասին, ապա նշել է․

«Կա՞ մի ադեկվատ հայ մարդ, ով կարող է Ալիևի վարքը, հեգնանքն  ու ծաղրանքը մեր երկրի հանդեպ նորմալ համարել։ Կա՞ մի հայ մարդ, ով կողմ է այս  նվաստացմանը։

Ժողովուրդ ջան, խաղաղությունը լավ բան է, բայց եկեք ընդունենք, որ ո՛չ Նիկոլը, ո՛չ Ալենը, ոչ էլ Թուրքիայում սովորած Ռուբենը չեն կարող խաղաղություն բերել»։

Leave a Comment