Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փլատակներից

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փլատակներից

Մարտի 16-ին, ժամը 13։44-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 7-րդ թաղամասում փլուզվել է ջերմոց․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել է Կարենիս գյուղի Չարենցի խճուղու մոտակայքում գտնվող ջերմոցի պատը․ քաղաքացին մասամբ հայտնվել է փլատակներում։

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փլատակներից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment