Թեհրանը հրադադարի մասին խնդրանքներ չի հղել Իսրայելին և ԱՄՆ-ին. Արաղչի




 

1lurer.am Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն Իսրայելին և Միացյալ Նահանգներին «ոչ մի ուղերձ չի հղել և ոչ մի խնդրանք չի ներկայացրել հրադադարի մասին»:


 


Նա հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է շարունակել պայքարը «մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չընդունի իր սխալը» Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելու հարցում։


 


Իրանի թիվ մեկ դիվանագետը նշել է, որ պատերազմը պետք է ավարտվի այնպես, որ այն այլևս չվերսկսվի, և որ թշնամիներն այլևս չմտածեն ագրեսիայի մասին։ Զոհերն էլ պետք է փոխհատուցում ստանան:


 


Հորմուզի նեղուցի վերաբերյալ Արաղչին հայտարարել է, որ նեղուցը «բաց է, բայց ոչ Իրանի հակառակորդների համար»։


Leave a Comment