Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Շրջանցիկ թունել փողոցում:
Մասնավորապես՝ Թբիլիսյան խճուղուց մինչև Շրջանցիկ թունել փողոցի 10/12 հասցե կանգառը կարգելվի, ինչպես նաև կանգառը կարգելվի Թբիլիսյան խճուղում` Շրջանցիկ թունել փողոցի խաչմերուկի հարակից տարածքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: