Tert.am-ը գրում է․
Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ ոչնչացրել է մի համալիր, որն Իրանն իբր օգտագործում էր տիեզերքում արբանյակների խոցման միջոցներ մշակելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Իսրայելի ռազմաօդային ուժերը վերացրել են տիեզերական ոլորտի հետ կապված համալիրը, որն օգտագործվում էր արբանյակների խոցման միջոցների մշակման համար։ Դրանք վտանգ էին ներկայացնում իսրայելական արբանյակների և այլ երկրների տիեզերական միջոցների համար»,- ասված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: