Պատերազմի ավարտից հետո նավթի գինը կտրուկ կնվազի. PBS-ի թղթակցին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահը նշել է, որ Իրանի հետ պատերազմի ավարտից հետո ակնկալում է նավթի գների արագ անկում։
Լրագրողի հետ կարճատև հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հավելել է, որ պատերազմը երկար չի տևի։
Հարցին, թե որքան կարող է տևել պատերազմը, Թրամփը պատասխանել է. «Չեմ կարծում, որ դա երկար կտևի»։