Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հարված են հասցրել ԱՄԷ-ում «Ալ-Դաֆրա» ամերիկյան ռազմաբազայում զինամթերքի պահեստին:
Այս մասին ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է SNN հեռուստաալիքը։
Նշվում է, որ բազայում տեղի է ունեցել հզոր պայթյուն, ինչի հետևանքով ԱՄՆ զինվորականները ստիպված են եղել կործանիչները այդ բազայից տեղափոխել այլ վայրեր։
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին գաղտնի տեղափոխվել է Մոսկվա՝ բուժման համար։
Ըստ տեղեկությունների՝ Մոջթաբա Խամենեին վիրավորվելուց հետո հատուկ չվերթով տեղափոխվել է Մոսկվա:
«Մենք չենք մեկնաբանում նման տեղեկությունները»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։
Քուվեյթյան լրատվամիջոցներն էին տարածել տեղեկություն, համաձայն որի՝ Մոջթաբա Խամենեին բուժում է անցնում Մոսկվայում նախագահի վարչակազմի հիվանդանոցներից մեկում: