
Իրանը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել իսրայելական Rafael ռազմարդյունաբերական ընկերության և Israel Aerospace Industries ավիաշինական ընկերության արտադրական օբյեկտներին, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
«Rafael ռազմաարդյունաբերական կենտրոնը զբաղվում է հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպիսիք են «Երկաթե գմբեթ» (Iron Dome), ինչպես նաև Spike հրթիռների և սիոնիստական ռեժիմի բանակի համար կիբերտեխնոլոգիաների մշակմամբ։ Israel Aerospace Industries ավիաշինական կենտրոնն զբաղվում է ռազմական ինքնաթիռների, անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, ՀՕՊ համակարգերի արտադրությամբ և կենսական նշանակության համակարգերի, օրինակ՝ Arrow հակահրթիռային պաշտպանական համակարգի մշակմամբ», – նշվում է հայտարարության մեջ։