Բաքվում դատապարտել են Ֆրանսիայի օգտին լրտեսության մեջ մեղադրվողներին


Միջազգային


Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը վճիռ է կայացրել լրտեսության և պետական դավաճանության գործով։ Ինչպես հայտնում է APA գործակալությունը, Ֆրանսիայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Մարտին Ռայանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, իսկ Ադրբեջանի քաղաքացի Ազադ Մամեդլին՝ 12 տարվա։


Երկուսն էլ պատիժը կկրեն խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Դատարանը նաև վճռել է, որ պատժի ժամկետը լրանալուց հետո Ռայանը կարտաքսվի Ադրբեջանից։


Քննության վարկածով՝ Ռայանը ֆրանսիական հետախուզության առաջադրանքով տեղեկություններ է հավաքել սպառազինության, Ադրբեջանի բանակի և երկրի ռազմական համագործակցության վերաբերյալ։ Մամեդլին մեղադրվել է պետական դավաճանության մեջ։

Երկուսն էլ ձերբակալվել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ 2023 թվականի դեկտեմբերին։


Leave a Comment