«Չելսիի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Էշլի Քոուլը դարձել է Իտալիայի Սերիա B-ում հանդես եկող «Չեզենայի» գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտարարել է ակումբի մամուլի ծառայությունը։
45-ամյա մարզիչը լքել է Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականի մարզչական շտաբը, որտեղ աշխատում էր որպես օգնական: Քոուլը նախկինում եղել է Ֆրենկ Լեմպարդի օգնականը «Էվերթոնում», Ուեյն Ռունիի օգնականը «Բիրմինգհեմում» և Լի Քարսլիի օգնականը Անգլիայի ազգային հավաքականում։ Սա Քոուլի առաջին փորձը կլինի որպես գլխավոր մարզիչ։
Հիշեցնենք, որ Էշլի Քոուլը առավել հայտնի է «Արսենալում» և «Չելսիում» իր ելույթներով։ Նա Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 107 խաղ։
«Չեզենան» ներկայումս զբաղեցնում է Սերիա B-ի աղյուսակի ութերորդ հորիզոնականը և պայքարում է փլեյ-օֆֆի ուղեգրի համար։