Լոնդոնը չի ներգրավվի պատերազմին. Սթարմեր

Լոնդոնը չի ներգրավվի պատերազմին. Սթարմեր

Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Լոնդոնը չի ներգրավվի Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմին։

Դաունինգ Սթրիթում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ բրիտանական կառավարության առաջնահերթությունն է պաշտպանել տարածաշրջանում գտնվող իր քաղաքացիներին։ Միաժամանակ վարչապետը ընդգծել է, որ Բրիտանիան կձեռնարկի անհրաժեշտ քայլեր սեփական և դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար, սակայն չի ցանկանում խորացնել հակամարտությունը։

Սթարմերի խոսքով՝ Լոնդոնը նաև շարունակում է աշխատել արագ քաղաքական լուծման ուղղությամբ, որը կվերականգնի անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում և կդադարեցնի Իրանից եկող սպառնալիքները հարևան երկրների համար։

Վարչապետը նշել է, որ Բրիտանիան դաշնակիցների հետ քննարկում է Հորմուզի նեղուցի վերաբացման հնարավոր տարբերակները։ Նրա խոսքով՝ եվրոպական գործընկերների հետ մշակվում է «գործնական ծրագիր», որը թույլ կտա ապահովել նավագնացության անվտանգությունը նեղուցում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment