Ռուսաստանում լայնածավալ խափանումներ են նկատվում Telegram-ում

Ռուսաստանում լայնածավալ խափանումներ են նկատվում Telegram-ում

Ռուսաստանում լայնածավալ խափանումներ են նկատվում Telegram մեսենջերի աշխատանքում․ ծառայությունը գրեթե չի աշխատում անգամ VPN-ով՝ լինի դա բջջային, համակարգչային, թե վեբ տարբերակ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Коммерсант» պարբերականը, հղում անելով հարցված փորձագետներին, նշում է, որ Ռուսաստանում արդեն սկսվել է Telegram-ի արգելափակումը, որի մասին նախազգուշացրել էին վերջին շաբաթներին։
Կապի օպերատորների ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Ամելկինը հաստատել է խնդիրները․«Դանդաղումը նկատվել է արդեն վաղուց, բայց վերջերս սկսեցին բողոքներ ստանալ, որ այն լիովին չի աշխատում։ Վիճակագրությունը դեռ փոքր է և անճշգրիտ, քանի որ մարդիկ օգտագործում են VPN»,-նշել է նա։

Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը տուգանել է Telegram-ը 35 մլն ռուբլիով՝ ռուսական օրենքով արգելված բովանդակությունը չջնջելու համար։ Աղբյուրի համաձայն՝ խոսքը վերաբերում է «էքստրեմիզմին» հրավիրող, անչափահասների հետ կապված անբարո նյութերին, թմրամիջոցների պատրաստման և ձեռք բերելու եղանակների մասին տեղեկատվությանը, փոխանցում է ТАСС։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment