Իրանի գերագույն առաջնորդը միացված է արհեստական շնչառական սարքին. The Sun

Իրանի գերագույն առաջնորդը միացված է արհեստական շնչառական սարքին. The Sun

The Sun պարբերականի հրապարակման համաձայն՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին այժմ գտնվում է հիվանդանոցում և միացված է արհեստական շնչառական սարքին։ 

Պարբերականի տեղեկություններով՝ նա ծանր վնասվածքներ է ստացել այն ավիահարվածի ընթացքում, որի հետևանքով զոհվել է նրա հայրը՝ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Նշվում է, որ Մոջթաբա Խամենեին գտնվում է կոմայի մեջ, ունի լուրջ ներքին վնասվածքներ՝ լյարդի և ստամոքսի շրջանում և հնարավոր է՝ կորցրել է մեկ ոտքը։

Աղբյուրը պնդել է նաև, որ նրա վիճակը վերջին շրջանում վատացել է, Իրանի առաջնորդի կյանքը ապահովում են սարքերի միջոցով։

Հաղորդվում է նաև, որ հարձակման հետևանքով զոհվել են Խամենեի ընտանիքի մի քանի անդամներ, իսկ նրա առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։

Միաժամանակ, ըստ հրապարակման, Իրանում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել, իսկ որոշ աղբյուրներ պնդում են, որ երկրի ռազմական կառույցները ժամանակավորապես վերահսկում են իրավիճակը, քանի որ առաջնորդը չի կարող լիարժեք ղեկավարել պետությունը։ Երկրում կառավարումը անցել է Իսլամական հեղափոխականների պահապանների կորպուսին։ 

Ավագ Խամենեին ստեղծել է արտակարգ իրավիճակների կառավարման կառուցվածք, որը երկրի զինված ուժերի վերահսկողությունը հանձնել է 31 առանձին տարածաշրջանային Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարություններին, եթե ղեկավարությունը վերացվի։

Պարբերականը, հղում անելով իր իրանական աղբյուրին, գրում է, որ Մոջթաբան ամենայն հավանականությամբ, Թեհրանի Սինա համալսարանի հիվանդանոցում է։ Նա գտնվում է «շատ ծանր» վիճակում՝ Մոհամմադ Ռեզա Զաֆարջանիի խնամքի ներքո։

Զաֆարջջանին Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարն է, ինչպես նաև երկրի լավագույն վնասվածքաբաններից մեկը։

Leave a Comment