
Ռումինիան կդիտարկվի որպես Մերձավոր Արևելքում հակամարտության կողմ, եթե իր բազաները տրամադրի ԱՄՆ զինված ուժերին։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Եթե Ռումինիան իր ռազմաբազաները տրամադրի ԱՄՆ-ին, մենք համապատասխան իրավական և քաղաքական արձագանք կտանք»,- ասել է նա։
Ավելի վաղ Digi24 հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ-ն խնդրել է Ռումինիային թույլատրել «Միխայիլ Կոգալնիչանու» ավիաբազայի օգտագործումը Իրանի դեմ գործողությունների համար։ Ավելի ուշ հաղորդվել էր, որ Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը հայտարարել է Բուխարեստի համաձայնության մասին՝ ավիաբազայում ամերիկյան ինքնաթիռների և զորքերի տեղակայման վերաբերյալ։