ԱՄԷ-ի Ֆուջեյրա նավահանգստում նավթի բեռնումը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարվածից հետո


Միջազգային


ԱՄԷ-ի Ֆուջեյրա նավահանգստում նավթի բեռնման գործողությունները դադարեցվել են այսօր անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։

Այս մասին հայտնել են Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Գործակալությունը նշում է, որ սա Ֆուջեյրայի վրա անօդաչու թռչող սարքերի կողմից իրականացված երկրորդ հարձակումն է երեք օրվա ընթացքում։

Ֆուջեյրան, որը գտնվում է Օմանի ծոցում՝ Հորմուզի նեղուցի մոտ, Մուրբանի հում նավթի (ԱՄԷ) օրական մոտ 1 միլիոն բարել արտահանման կարևոր տարածք է, որը համարժեք է համաշխարհային պահանջարկի մոտ 1%-ին։

Շաբաթ օրը իրանական անօդաչու թռչող սարքերը նաև հարձակվել են Ֆուջեյրայի կարևոր նավթային տերմինալի վրա, այն բանից կարճ ժամանակ անց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի Խարգ կղզում ԱՄՆ հարվածների մասին։

Աղբյուրները հայտնել են, որ Ֆուջեյրայում նավթի բեռնման գործողությունները վերսկսվել էին երկուշաբթի օրվա նոր հարձակումից առաջ։


Leave a Comment