
armtimes.com Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար:
«Շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Իրանից մինչև հիմա Հնդկաստանի 550 քաղաքացիների անվտանգ տարհանմանն աջակցելու համար։
Բարձր ենք գնահատում նրանց աջակցությունը նման դժվարին ժամանակներում»,- գրել է Ջայշանկարը սոցցանցում՝ գրառման մեջ նշելով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին։