Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է՝ ՆԱՏՕ-ին «շատ մռայլ» ապագա է սպառնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ ՆԱՏՕ-ին «շատ մռայլ» ապագա է սպառնում, եթե Վաշինգտոնի դաշնակիցները չօգնեն ապաշրջափակել Հորմուզի նեղուցը:

Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է The Financial Times թերթի հետ հարցազրույցում։

Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը նշել է, որ չի կարծում, որ ՆԱՏՕ-ն այս ուղղությամբ որևէ որոշում է ընդունել կամ կարող է պատասխանատվություն ստանձնել Հորմուզի նեղուցի համար. «Եթե նման բան լիներ, ապա ՆԱՏՕ-ի մարմինները համապատասխան ձևով կքննարկեին այդ հարցը»: Իսկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստին անդամ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Հորմուզի նեղուց ռազմական նավեր ուղարկելու հարցը:

Leave a Comment