Իսրայելի ռազմաօդային ուժերը Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում ոչնչացրել են Իրանի նախկին առաջնորդ Ալի Խամենեիի և բարձրաստիճան իրանցի պաշտոնյաների կողմից օգտագործվող ինքնաթիռ։
Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի քարտուղարի գրասենյակը։
Տեղեկատվության համաձայն՝ ինքնաթիռը գտնվել է Ալի Խամենեիի, ինչպես նաև իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների տիրապետության տակ։ Այն օգտագործվել է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային թռիչքների համար, որոնք կապված են ռազմական գնումների և դաշնակից երկրների հետ համակարգման հետ։
«Ինքնաթիռի ոչնչացումը նվազեցնում է Իրանի ղեկավարության կարողությունը համակարգելու իր դաշնակից երկրների հետ կապերը, ամրապնդելու իր ռազմական հզորությունը և վերականգնելու իր դիրքերը», – ասվում է հայտարարության մեջ։