«Կլինիկական մահ» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 1.5 տարեկան տղա երեխան գտնվում. է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ. Radar Armenia-ն տեղեկացավ «Արաբկիր» բժշկական կենտրոնից։
Մինչ այդ, մեր տեղեկություններով, ձերբակալվել է երեխայի խորթ մայրը։
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է», – հայտնեցին ՔԿ-ից։
Տեղեկացանք, որ նա ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155 հոդվածի հատկանիշներով նախատեսված արարք՝ սպանության փորձ կատարելու համար։
