Բրիտանական The Sun-ը գրում է որ ինը ամիս առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ էր Բրունո Ֆերնանդեշին 80 միլիոն ֆունտով վաճառել սաուդիական «Ալ Նասր»-ին։ Միայն Ռուբեն Ամորիմի անձնական խնդրանքն է եղել պատճառոը, որ պորտուգալացուն մնացել է ակումբում։
Այժմ գլխավոր մարզիչ Մայքլ Քարիքը հայտարարել է, որ Բրունոն վերջին մարդն է, որին կցանկանայինք կորցնել։
«Բրունոյին անկասկած այն խաղացողը չէ, որին մենք կցանկանայինք կորցնել, կարող եմ դա ասել։ Բայց, անշուշտ, նա կարևոր է մեզ համար»,-ասել է Մայքլ Քարիքը։
Նշենք, որ Ֆերնանդեշի պայմանագիրը մանկունիացիների հետ ավարտվում է հաջորդ տարի, ևս մեկ տարու երկարաձգման հնարավորությամբ։ Ֆուտբոլիստն ինքն արդեն խոսել է Պորտուգալիայում կամ Իտալիայում կարիերան ավարտելու ցանկության մասին։
