Բորիկը փորձել է ստվերել նախագահներից երկուսին, որպեսզի փայլատակի նա, ում փողերով պահվում է «Politik»-ը



Փորձելով փառաբանել յուրստնտուին՝ Մուրազի Բորիկը, որ առաջին նախագահին մեղարդել է քաղաքական անսկբունքայնության համար, նույնն է արել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պարագայում. պնդել է, թե Արցախի հարցում նա ունեցել է փոփոխական, այսինքն՝ անսկզբունքային դիրքորոշում: «…Արցախի հարցում նույնպես հաճախ հնչում էին տարբեր շեշտադրումներ։ Ներքին լսարանի համար հնչում էին կոշտ հայտարարություններ, մինչդեռ արտաքին բանակցություններում քննարկվում էին նաև տարածքային փոխզիջումների տարբերակներ…»,- մասնավորապես՝գրել է Բորիկն ու դա համարել «քաղաքական դիրքորոշումների փոփոխության» ապացույց:

Բորիկը փորձել է ստվերել նախագահներից երկուսին, որպեսզի փայլատակի նա, ում փողերով պահվում է «Politik»-ը: Իհարկե, Բորիկի իրավունքն է փառաբանել նրան, ում ցանկանում է (դա էլ իր աշխատանքի բնույթն է,հացի աղբյուրը), բայց երբ բանը հասնում է այլոց գնահատականներ տալուն, Բորիկը պարտավոր է զգույշ լինել ու «թացը չորի հետ չխառնել»:

Կոնկրետ արցախյան խնդրում Սերժ Սարգսյանը երբեք դիրքորոշում չի փոխել, երբեք ոչմիթիզականություն չի քարոզել, երբեք անիրական, էյֆորիկ հայտարրություններ չի արել՝ ընդունելով ու հասկացնելով, որ այդ խնդրի քաղաքակա լուծումը ենթադրում է փոխզիջումներ: Ընդհակառակը՝ նա հաճախ թիրախավորվել է իր այդ դիրքորոշման պատճառով. նրա պրագմատիզմը ազգայնական շրջանակների կամ գոնե այդպիսին ներակայացողների կողմից հաճախ քննադատվել է: Սարգսյանն ընդամենը կիրառում էր երկարաձգված և բարդ էթնոտարածքային հակամարտություններում ընդունված այն պրակտիկան,երբ փորձ է արվում բալանսավորել միջազգային դիվանագիտական ճնշումներն ու ներքին հասարակական տրամադրությունները։ Ներքին լսարանի առաջ հաճախ հնչում էին կոշտ հայտարարություններ ոչ թե քաղաքական անսկզբունքայնության պատճառով, այլ Ադրբեջանի կոշտ հռետորաբանությանը հակակշռելու նպատակով: Հետևաբար՝ խոսել այստեղ ինչ-որ անսկզբունքայնության մասին կարող է միայն նա, ում պատվիրել են «ձվի մեջ մազ փնտել» ու մարդամեկին փիառել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment