Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին CBS-ի «Face the Nation» հաղորդմանը տված հարցազրույցում կոշտ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրան մեղադրելով անօրինական պատերազմ սկսելու և դրա շարունակման մեջ առանց որևէ հաղթանակի հեռանկարի։
«Իրանը երբեք չի խնդրել հրադադար կամ բանակցություններ, քանի որ պատրաստ է պաշտպանել իրեն այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը չի հասկանա, որ սա անօրինական պատերազմ է առանց հաղթանակի»,- ասել է Արաղչին։
Նա ընդգծել է, որ Թրամփը պատերազմ է սկսել «զվարճանալու» համար՝ հղում անելով նախագահի՝ նավեր խորտակելու և տարբեր վայրերին հարվածելու մասին հայտարարությանը։
Արաղչին հերքել է, որ սա գոյատևման պատերազմ է Իրանի համար՝ ընդգծելով, որ երկիրը կայուն է և ուժեղ, իսկ գործողությունները միայն ինքնապաշտպանություն են ամերիկյան ագրեսիայի դեմ։
