
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանի էկոնոմիկայի նախարարը «ավետում» է բացառիկ երևույթը՝ մի ոչխարը ունեցել է միանգամից չորս ձագ:
Ինչ խոսք, ողջունելի է «բազմազավակ» այս նվաճումը: Բայց այդ նվաճումը էկոնոմիկայի նախարարի ավետիս է դառնում այն երկրներում, որտեղ չկա էկոնոմիկայի հարցում որևէ նվաճման օրինակ: Ես բնականաբար նկատի չունեմ այն վիճակագրական էֆեկտը, որ Հայաստանի տնտեսությունը ստացել ու ստանում է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներից: Դրա համար պետք է շնորհակալություն հայտնել ոչ թե Հայաստանի կառավարությանը, այլ Պուտինին ու Բայդենին՝ որ սկսեցին պատերազմն Ուկրաինայում:
Իսկ Հայաստանի տնտեսության պատասխանատուները լավ կանեն, որ ոչխարի չորս ձագերի փոխարեն, հանրությանը ներկայացնեն թեկուզ չորս արտաքին ներդրումային տպավորիչ օրինակ, որը կվկայի Հայաստանի տնտեսական գրավչության և արտաքին ներդրողի հետ աշխատելու Հայաստանի կառավարության կարողության ու պատասխանատվության մասին»: