Կալաս. Հորմուզի նեղուցի փակումը սպառնում է պարարտանյութերի և սննդի պակասի

Հորմուզի նեղուցի փակումը սպառնում է պարարտանյութերի և սննդի պակասով համաշխարհային շուկայում։ Այս մասին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստին ժամանելուն պես հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ծառայության ղեկավար Կայա Կալասը։

«Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը հանգեցնում է ոչ միայն նավթի, այլև պարարտանյութերի պակասի, ինչը կարող է հանգեցնել սննդի պակասի համաշխարհային շուկայում», – ասել է Կալասը, կոչ անելով ԵՄ երկրներին ռազմանավեր ուղարկել տարածաշրջան՝ նեղուցը բացելու համար։

Kpler վերլուծական ընկերության տվյալներով՝ Պարսից ծոցում հայտնված երկու տասնյակից ավելի նավեր տեղափոխում են մոտավորապես 463,000 տոննա միզանյութ (կարբամիդ), 303,000 տոննա ծծումբ և ավելի քան 200,000 տոննա ֆոսֆատ։ Kpler-ը գնահատում է, որ Հորմուզի նեղուցի երկարատև փակումը կարող է տարեկան պարարտանյութերի մատակարարման ծավալները կրճատել 30-50%-ով։

Leave a Comment