ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո Թեհրանի նահանգում առնվազն 22 շտապօգնության կայան է շարքից հանվել, որոնցից 21-ը ոչնչացվել են, իսկ երեքը՝ ենթարկվել են անմիջական հարվածների։ Այս մասին հայտնել է Թեհրանի նահանգի շտապօգնության վարչության ղեկավար Մոհամմադ Էսմայիլ Թավաքոլլին։
«Այսօրվա դրությամբ 22 շտապօգնության կայան ամբողջությամբ շարքից դուրս է եկել։ 21 շտապօգնության մեքենա ոչնչացվել է, երեքը ենթարկվել են անմիջական հարվածների և դարձել են հարձակումների թիրախ», – նրա խոսքերն է մեջբերում SNN-ը։
Թավաքոլլին հավելել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Թեհրանի նահանգում իրականացված հարվածների հետևանքով մեկ շտապօգնության աշխատակից զոհվել է, իսկ 51-ը՝ վիրավորվել։
Ավելին, Շահիդ Բորուջերդի շրջանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով Թեհրանի ավելի քան 130 բնակիչ վիրավորվել է։
«Շահիդ Բորուջերդի շրջանում ավելի քան 130 մարդ վիրավորվել է», – Թավաքոլլիի խոսքերն է մեջբերում SNN-ը։