ԱՄԷ-ի Ֆուջեյրա էմիրության նավթի արդյունահանման գոտին ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակմանը

ԱՄԷ Ֆուջեյրա էմիրության արդյունաբերական տարածքը, որտեղ գտնվում են նավթային օբյեկտներ, ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակմանը։ Այս մասին հայտնել է էմիրության կառավարության մամուլի ծառայությունը:

Հայտարարության համաձայն՝ միջադեպի հետևանքով հրդեհ է բռնկվել, և հրշեջները արդեն սկսել են մարել այն։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր Ֆուջեյրա նավահանգստի վրա հարձակման մասին։ Reuters-ի աղբյուրների համաձայն՝ նավահանգստում նավթի բեռնումը դադարեցվել է հարձակումից հետո։

Գործակալության տվյալներով՝ իշխանությունները հետաքննում են միջադեպը և գնահատում վնասը։

Leave a Comment