Արարատ Թևոսյանի անունից WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ. ՆԳՆ-ն խնդրում է զգոն լինել

ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Արարատ Թևոսյանի անունից WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ, որով քաղաքացիներին ուղարկվում են հաղորդագրություններ։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

«Տեղեկացնում ենք, որ տվյալ օգտահաշիվը և ուղարկվող հաղորդագրությունները ոչ մի առնչություն չունեն Արարատ Թևոսյանի հետ։

Խնդրում ենք լինել զգոն․ նման կեղծ հաշիվները օգտագործվում են քաղաքացիներից գումար կորզելու կամ անձնական տվյալներ ձեռք բերելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment