
Ճապոնիան չի կարող ինքնապաշտպանության ուժերի նավեր ուղարկել Մերձավոր Արևելք։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Սանաե Տակաիչին խորհրդարանի վերին պալատում տեղի ունեցած քննարկման ժամանակ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային, Հարավային Կորեային, Մեծ Բրիտանիային և այլ երկրներին նավեր ուղարկել Հորմուզի նեղուց։ NHK հեռուստաալիքը, հղում անելով կառավարության աղբյուրին, ավելի ուշ հաղորդել էր, որ Ճապոնիան նավեր չի ուղարկի միայն այն պատճառով, որ Թրամփը այդպես է ասել։
«Ոչինչ որոշված չէ։ Մենք շարունակում ենք քննարկել, թե ինչ կարող է անել Ճապոնիան ինքնուրույն։ Ինքնապաշտպանության ուժեր ուղարկելը նավերը պաշտպանելու համար անհնար է», – ասել է Տակաիչին։