Պատերազմից դեպի «ուրախ ավտոբուս». անիվները ճանապարհից մաքրում են Սասուն Միքայելյանի հետագիծը


Երբ երկիրը դեռ ապրում է Երկրորդ Արցախյան պատերազմի հետևանքներով, երբ հազարավոր ընտանիքներ շարունակում են սգալ իրենց կորուստները, իշխանության քարոզարշավներում հայտնվում է մի մարդ, որի անունը տարիներ շարունակ ասոցացվում էր պատերազմով:

Այդ մարդը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն է։

Նա այն մարդկանցից է, ով անցել է Առաջին Արցախյան պատերազմի միջով։ Նա եղել է այն սերնդից, որը կռվում էր հողի համար։ Նա իր ձեռքերին ընկերներ է կորցրել ու հիմա, այդ ընկերների արյունը ջուր է դարձնում իր պահվածքով՝ իր անհոգությամբ կարծես քայլելով թափված արյան վրայով:

Այսօր նույն մարդը կանգնել է այն իշխանության քարոզչական հարթակում, որի թեթև ձեռքով Սասունի ու նրա ընկերների  ազատագրած հողերը հանձնվեց թշնամուն:

Քարոզարշավի ընթացքում իշխանության թիմը շրջում է քաղաքից քաղաք։ Ավտոբուսում երգ, ծիծաղ, հումոր։ Այդ նույն ավտոբուսում նստած է նաև Սասուն Միքայելյանը՝ մարդ, ով տարիներ առաջ կռվում էր նույն այդ հողի համար։

Նա  «ուրախ ավտոբուսի» անհոգ ուղևորներից մեկն է դարձել: Սրանց ուղևորություններից մեկի ժամանակ մի պահ թվաց, թե Սասունի ուղեղը դեռ պայքարում է ու նրա մեջ դեռ ամեն ինչ կորած չէ: Թվաց, թե հոգու ինչ-որ խոր անկյունում, շատ խոր, բայց խոսում է ռազմի դաշտում ընկնող զինակից ընկերների ճիչը:

Բայց ոչ, պարզվեց նա իսկապես ոչինչ չի զգում ու Փաշինյանի մոտ կուռկուռի ձագ է դարձել:

Միքայելյան Սասունը իր ընկերների արյունով ազատագրված հողերը թշնամուն տվողի համար ընկել է ավտուբուսներն ու զվռնում է համայնքից համայնք՝  նույն այդ դավաճան իշխանության գովքն անելով և մարդկանց քարոզելով նորից դրանց ընտրել:

Երբ պատերազմ անցած մարդը կանգնում է իշխանության կողքին և գովաբանում նրան, հասարակությունը մի հարց է տալիս․ արդյոք սա այն նույն սերնդի՞ց է, որը տարիներ առաջ կռվում էր այդ հողի համար։

Ազատամարտիկի կարգավիճակ ունեցող մարդուց սպասվում է ավելի կոշտ կամ քննադատական դիրքորոշում իշխանության նկատմամբ, մինչդեռ նա պաշտպանում է իշխանության քաղաքական գիծը՝ կապված Երկրորդ Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հետ։

Սասուն Միքայելյան ազատամարտիկի կերպարը հակասում է նրա ներկայիս քաղաքական դիրքին:

Այստեղ արդեն կաևոր էլ չէ՝ ինչու է նա մտել իշխանության ու մասնավորապես մեկ մարդու ազդեցության շրջանակի մեջ, ինչու է պարում նրա նվագած դուդուկի տակ, ինչու նա մեղադրում երկիրը ազատագրած նախկիններին ու մեղադրում նույն հողը թշնամուն հանձնած իշխանությանը… կարևոր չէ, քանի որ ցանկացած տիպի պատճառաբանություն չի կարող արդարացնել դավաճանին սատարելը, նրա կողքին կանգնելն ու նրան գովելը:

Մյուս կողմից էլ,  գուցե սպասելի էր նաև Սասունից նման անհոգություն՝ հաշվի առնելով  2018 թվականի քաղաքական փոփոխությունների ժամանակ արված նրա հայտարարությունը, երբ  նա  համեմատեց իշխանափոխությունը պատերազմի հաղթանակի հետ ու ասաց, թե՝ դա ավելի մեծ հաղթանակ էր, քան Արցախյան գոյամարտում տարած հաղթանակը։

Պատերազմի դաշտում ընկած զինվորներն այլևս չեն կարող խոսել, բայց նրանք պատմություն են կերտել:

Մի հարց կա, որ պետք է մեր զինվորների փոխարեն ուղղել Սասուն Միքայելյանին․ դու իրո՞ք հաշտ ես այն մտքի հետ, որ պատերազմից եկող ճանապարհի վերջում նստել ես հող հանձնող իշխանության «ուրախ ավտոբուս» ու սխալ ուղղությամբ ես շարժվում:

Եթե այո, ապա չմոռանաս՝ պատմությունն կերտողները հետագիծ ունեն, որը չի մոռացվելու, իսկ քո պատմության հետագիծը գլովելով մաքրում  են «ուրախ ավտոբուս»-ի անիվները: Իսկ երբ ավտոբուսը կկանգնի իր վերջին կանգառում և բոլորն իջնեն՝ քո հետագից հետք էլ չի մնա:

Արմինե Մկրտումյան

Leave a Comment