ՆԱՏՕ-ին «շատ վատ ապագա» է սպասում, եթե դաշինքի անդամները չօգնեն Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
– Հորմուզի նեղուցով նավթի առաքումներից օգտվող պետությունները պետք է մասնակցեն դրա պաշտպանությանը։
– Միացյալ Նահանգները պարտավոր չէր օգնել դաշինքին աջակցել Ուկրաինային, բայց աշխարհագրական հեռավորությանը չնայած, դա արեց։
– Չինաստանը մեծապես կախված է Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումներից և պետք է օգնի այն ապաշրջափակելուն։
– Թրամփի այցը Չինաստան կարող է հետաձգվել Մերձավոր Արևելքում հակամարտության և Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ հանդիպման նախապատրաստական աշխատանքների պատճառով։
– Վաշինգտոնը բանակցություններ է վարում յոթ երկրների հետ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը համատեղ ապահովելու վերաբերյալ։
-Դեռ վաղ է բացահայտել կոալիցիայի պոտենցիալ անդամների ցուցակը, և առաքելությունն ինքնին անմիջապես չի սկսվի. նախապատրաստական աշխատանքները ժամանակ կպահանջեն։
– Միացյալ Նահանգները կամ «շատ շուտով» համաձայնության կհասնի Կուբայի հետ, կամ «կանի այն, ինչ պետք է անի» կղզու վերաբերյալ։
– ԱՄՆ-ն և Իրանը պահպանում են դիվանագիտական կապերը: Այնուամենայնիվ, Թեհրանը չի ցուցաբերում Վաշինգտոնի պահանջները կատարելու պատրաստակամություն։