Փետրվարի 10-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ավազակության վերաբերյալ։ Քաղաքացին հայտնել է, որ Երվանդ Քոչար փսղոցում դստեր ձեռքից խլել-տարել են դրամապանակը։
Դեպքի վայր են մեկնել Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները։ Դուստրը հաղորդում էր տվել, որ շենքի մուտքի դուռը բացելիս անհայտ անձը բացահայտ հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և անձնագիր։
Ավազակության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մարաշի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 28-ին պարզվել է, որ ավազակությունը կատարել է մայրաքաղաքի Դավիթ Մալյան փողոցի 26-ամյա բնակիչը։ Նույն օրը՝ ժամը 12։15-ին, նա հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասում, ձերբակալվել և տեղափոխվել բաժին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։