Երևանի քաղաքապետարանը 2026թ. պլանավորում է գնել մոտ 69 տեխնիկա

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանը 2026թ. պլանավորում է գնել մոտ 69 տեխնիկա` սանմաքրման ու աղբահանության ծառայությունները բարելավելու համար։

Նիստում ներկայացվել են նաև էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանների թվայնացման ուղղությամբ կատարված աշխատանքները։

«Այս պրոցեսների թվայնացման շնորհիվ Երևան քաղաքը տարեկան տնտեսելու է մոտ 100 մլն դրամ, և այն, ինչ արվում էր մեխանիկական ձևով, այժմ կատարվում է ավտոմատացված և թվայնացված եղանակով»,- ասել է Տրգրան Ավինյանը, նկատելով, որ քաղաքապետարանի ենթակայության տարբեր հիմնարկներում և ընկերություններում նման անտեսանելի գործընթացներ են ընթանում, ինչը շատ կարևոր է։։

Leave a Comment