ԵՄ արտաքին գործերի նախարարները քննարկում են իրենց ռազմանավերը Հորմուզի նեղուց ուղարկելու հարցը, ինչը կարող է պահանջել Կարմիր ծովում եվրոպական «Aspides» ռազմածովային գործողության մանդատի փոփոխություն։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ծառայության ղեկավար Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստին ժամանելուն պես։
«Գլխավոր թեման կլինի այն, թե ինչպես ապահովել Հորմուզի նեղուցի բաց մնալը», – ասել է նա։
«ԵՄ-ն առաքելություններ և գործողություններ ունի տարածաշրջանում, մենք ունենք «Aspides», և մենք նախարարների հետ կքննարկենք այս առաքելության մանդատը ընդլայնելու հնարավորությունը։ Հարցն այն է, թե արդյոք ԵՄ երկրները պատրաստ կլինեն օգտագործել այս ռազմանավերը», – ասել է Կալասը, ընդունելով, որ «դա հեշտ չի լինի»։