16 մարտի 2026 – 11:25 AMT
PanARMENIAN.Net – Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Սուրեն Աղաջանյանը դարձել է մրցաշարի չեմպիոն, իսկ հունահռոմեականների հավաքականը ԵԱ-ի թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը:
60 կգ քաշային կարգի եզրափակչում հայ ըմբիշը ընդամենը երկու րոպեում հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կոչալիձեին և Հայաստանի հավաքականի համար ապահովել հերթական ոսկե մեդալը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Նա հաղթել է 9:0 հաշվով:
Հունահռոմեականների Մ-23 հավաքականը նվաճել է 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Մրցանակը ստացել է հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը
Աշոտ Խաչատրյանը (72 կգ) պարտվել է բրոնզի համար մենամարտում: 67 կգ քաշային կարգում Յուրիկ Հովեյանը պարտվել է սփոփիչ գոտեմարտում և ավարտել ելույթները Եվրոպայի առաջնությունում։
Ավելի վաղ Արամայիս Հարությունյանը (130 կգ) նվաճել էր ոսկի, Սամվել Տերտերյանը՝ արծաթ, իսկ Մանվել Խաչատրյանը ՝ բրոնզ էին նվաճել։