Զեկույցն ակնկալում եմ երկու շաբաթից. Երևանի քաղաքապետը հանձնարարականներ է տվել

Զեկույցն ակնկալում եմ երկու շաբաթից. Երևանի քաղաքապետը հանձնարարականներ է տվել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է աշխատանքներ տանել Նոյ թաղամասի ճանապարհի կառուցման ուղղությամբ։

«Մասնավորի կողմից կա առաջարկ՝ ճանապարհը կառուցելու, և գլխավոր հատակագծում էլ նույնպես պետք է այդ հատվածը լինի»,- ասել է նա՝ հանձնարարելով գտնել որոշակի լուծումներ։

Նա նաև հանձնարարել է քարտուղարությանը՝ տարբեր վարչություններից ու վարչական շրջաններից ստացված բողոքների վերաբերյալ զեկույց ներկայացնել։

«Այդ զեկույցն ակնկալում եմ երկու շաբաթից՝ սկսած զանգերին պատասխանել-չպատասխանելուց մինչև պատասխանների որակը»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment