Արաբները պետք է միանան Իրանի դեմ պատերազմին. Թրամփ


Միջազգային


Արաբական պետությունները պետք է միանան Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը C14-ին տված հարցազրույցում։

«Որպեսզի Հորմուզի նեղուցը բաց մնա, պատասխանը՝ այո, նրանք պետք է միանան», – հեռուստաալիքը մեջբերել է ամերիկացի առաջնորդի խոսքերը արաբական երկրների մասին։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ այն պետությունները, որոնք նավթի մատակարարման համար հույսը դնում են Հորմուզի նեղուցի վրա, պետք է ակտիվորեն մասնակցեն Իրանի դեմ պայքարին։

Հեռուստաալիքը նշում է, որ Սպիտակ տունը հրաժարվել է ասել, թե արդյոք Վաշինգտոնը կարող է ուժային գործողություններ ձեռնարկել իրանամետ «Հեզբոլլահ» շարժման կամ եմենական «Անսար Ալլահ» (հութիական) շարժման դեմ։

«Այս պահին ես չեմ կարող պատասխանել այդ հարցին», – ասել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։


Leave a Comment