Թրամփ. ԱՄՆ-ը պարտավոր չէր օգնել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հարցում

Միացյալ Նահանգները ակնկալում է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների օգնությունը Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հիշեցնելով Վաշինգտոնի աջակցությունը Կիևին։

«Մենք ունենք մի բան, որը կոչվում է ՆԱՏՕ։ Մենք շատ բարի ենք եղել։ Մենք չպետք է օգնեինք նրանց (ՆԱՏՕ-ի դաշնակիցներին) Ուկրաինայի հարցում։ Ուկրաինան հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա է։ Բայց մենք օգնեցինք։ Հիմա կտեսնենք՝ նրանք կօգնեն մեզ, թե ոչ։ Ես վաղուց եմ ասում, որ մենք պատրաստ ենք օգնել նրանց, բայց նրանք պատրաստ չեն մեզ հետ լինել։ Եվ ես վստահ չեմ, որ նրանք պատրաստ կլինեն», – ասել է Թրամփը Financial Times-ին տված հարցազրույցում։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին «շատ վատ ապագա» է սպասում, եթե դաշինքի անդամները չօգնեն Վաշինգտոնին լուծել Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը։

Leave a Comment