Դուբայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը ժամանակավորապես դադարեցրել է բոլոր չվերթները էմիրաթների միջազգային օդանավակայանում՝ անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպից և վառելիքի բաքի հրդեհից հետո։
Այս մասին հայտարարել է Դուբայի կառավարության մամուլի ծառայությունը։
«Դուբայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարում է Դուբայի միջազգային օդանավակայանում բոլոր մուտքային և ելքային չվերթների ժամանակավոր դադարեցման մասին։ Սա կանխարգելիչ միջոցառում է, որն ուղղված է ուղևորների և անձնակազմի անվտանգության ապահովմանը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ։
Ուղևորներին խորհուրդ է տրվում անմիջապես կապ հաստատել իրենց ավիափոխադրողների հետ՝ թռիչքի վերջին կարգավիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար։