Իրանի կողմից Պարսից ծոցի արաբական պետությունների դեմ ուղղված հարվածները անհիմն են, իսկ դիվանագիտական առաքելությունների վրա նրա հարձակումները խախտում են միջազգային իրավունքի բոլոր նորմերը, հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթթան։
«Եգիպտոսը կտրականապես դատապարտում է Իրանի կողմից Պարսից ծոցի պետությունների դեմ ուղղված հարվածները, ինչպես նաև մեկ շաբաթվա ընթացքում Էրբիլում (Իրաքյան Քուրդիստան) ԱՄԷ հյուպատոսության վրա կատարված երկրորդ հարձակումը։
Նման գործողությունները խախտում են միջազգային իրավունքի բոլոր նորմերը և անարդարացի են», – ընդգծել է Եգիպտոսի արտգործնախարարը ԱՄԷ-ում իր էմիրաթցի գործընկեր Աբդուլլահ բին Զայեդ ալ Նահյանի հետ հանդիպման ժամանակ։ Աբդել Աթթայի խոսքերը տարածել է երկրի նախարարությունը։
Եգիպտացի նախարարը նաև նշել է, որ Կահիրեն կոչ է անում անհապաղ դադարեցնել Պարսից ծոցի երկրների վրա հարձակումները և շնորհակալություն է հայտնել Աբու Դաբիին սպառնալիքներին դիմակայելու «զսպվածության» համար։