Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստվում է պատերազմել Ռուսաստանի դեմ



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     


ԵՄ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի և մտադիր է շարունակել ռազմական գործողություններն Ուկրաինայում, սակայն Հունգարիան չի մասնակցի և կմնա խաղաղության ու անվտանգության կղզյակ: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, ասել է. «Եվրամիությունն արդեն անցել է պատերազմական տնտեսության և ցանկանում է ավելի շատ գումար, զենք և զինվորներ ուղարկել Ուկրաինա: Մենք չենք կարող կանխատեսել այն օրը կամ ժամը, երբ առաջին ԵՄ զինվորը կհայտնվի Ուկրաինայի տարածքում, բայց դա տեղի կունենա, և մենք պետք է դրանից հեռու մնանք»:



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment