Իրանը ռազմավարական սխալ է թույլ տվել՝ հարձակվելով արաբական երկրների վրա. Հոսամ Զաքին

Իրանը ռազմավարական սխալ է թույլ տվել՝ հարձակվելով արաբական երկրների վրա։ Այս մասին Sky News Arabia-ին հայտարարել է Արաբական լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղարի տեղակալ Հոսամ Զաքին։

Նա ասել է, որ իրանական հարձակումները խախտում են միջազգային իրավունքը։ Թեհրանի գործողությունները դատապարտելի են:

«Մենք աշխատել ենք միջազգային աջակցությունը մոբիլիզացնելու ուղղությամբ՝ իրանական հարձակումները դատապարտելու համար։ Արաբական ղեկավարությունը մեծ իմաստություն է ցուցաբերել իրանական ագրեսիային հակազդելու գործում»,– ընդգծել է Զաքին։

Leave a Comment