Արաղչին կոչով դիմել է ԱՄՆ–ին

Իրանը պատրաստ է պաշտպանվել որքան պետք լինի և չի խնդրում կրակի դադարեցում կամ բանակցություններ։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Արաղչին։

«Մենք երբեք չենք խնդրել հրադադար, և մենք նույնիսկ չենք խնդրել բանակցություններ։ Մենք պատրաստ ենք պաշտպանվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- ասել է նա CBS-ին տված հարցազրույցում։

Նա նաև կոչ է արել ԱՄՆ-ին հասկանալ, որ Իսլամական Հանրապետության վրա հարձակումը հաղթանակի չի հանգեցնի։

Leave a Comment