Ե՞րբ է ընկերությունը կրում քրեական պատասխանատվություն․ ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումները

Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը համեմատաբար նոր ինստիտուտ է Հայաստանի քրեական իրավունքում, որը սահմանում է, թե ինչ պայմաններում և ինչ հիմքերով կարող են ընկերությունները, կազմակերպությունները քրեական պատասխանատվության ենթարկվել իրենց անունից կամ իրենց շահերից ելնելով կատարված հանցագործությունների համար։

ՀՀ Քրեական օրենսգրքի 122-125-րդ հոդվածները կարգավորում են քրեական պատասխանատվության ենթակա իրավաբանական անձանց շրջանակը, պատասխանատվության հիմքերը, իրավաբանական անձին ներկայացնող անձանց հասկացությունը, ֆիզիկական և իրավաբանական անձանց համադրյալ պատասխանատվությունը, ինչպես նաև պատասխանատվությունից ազատման հիմքերը։

Այս թեման հատկապես արդիական է կորպորատիվ իրավունքի և բիզնես համայնքի համար, քանի որ ընկերությունների ղեկավարները և սեփականատերերը պետք է հստակ պատկերացում ունենան իրենց պատասխանատվության սահմանների մասին։ Այս թեմայի շուրջ Iravaban.net-ը զրուցել է «Կոնտրա ընկերությունների խումբ» ընկերության փաստաբան Դավիթ Թովմասյանի և «Ֆիդելիթի Քոնսալթինգ» ընկերության կառավարող գործընկեր Արմեն Մելքումյանի հետ։

Մանրամասները տեսանյութում

Leave a Comment