Տեսանյութ.Մեծ Պահքի hինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի կիրակի, որն է խորհուրդը

Տեսանյութ.Մեծ Պահքի hինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի կիրակի, որն է խորհուրդըՄեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է «Դատավորի կիրակի»:

Եկեղեցիներում ընթերցվում է Ավետարանի հայտնի առակը այրի կնոջ և անիրավ դատավորի մասին։

Ավետարանական այս պատմության մեջ ներկայացված են երկու կերպարներ՝ դատավորը, որը Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում, և այրի կինը, որը շարունակ դիմում էր նրան՝ պահանջելով արդարություն։ Չնայած դատավորի անտարբերությանը՝ կինը համառորեն շարունակում էր իր խնդրանքը և չէր հուսահատվում։

Վերջիվերջո դատավորը, նրա համառությունից հոգնելով, վճռում է կնոջ դատը։ 

Այրի կինը սովորեցնում է ճանաչել աղոթքի ուժը`առանց ձանձրույթի:

Այս առակը կոչ է անում հավատացյալներին երբեք չվհատվել, պահպանել հավատն ու համբերությունը և անդադար աղոթքով դիմել Աստծուն։ 

Մեծ Պահքն ունի յոթ կիրակի՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:


Leave a Comment