Իրանի նոր հոգևոր առաջնորդը հնարավոր է գտնվում է Մոսկվայում. ԶԼՄ

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, հնարավոր է, գաղտնի կերպով ռուսական ռազմական ինքնաթիռով տեղափոխվել է Մոսկվա՝ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածների ժամանակ վիրավորվելուց հետո։

Այս մասին հայտնել է «Ալ Ջարիդան»՝ հղում անելով Իրանի առաջնորդի մերձավոր շրջապատին մոտ կանգնած բարձրաստիճան աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղափոխումը տեղի է ունեցել խիստ գաղտնի գործողության շրջանակներում, որը կազմակերպվել է Խամենեիի առողջության և անվտանգության նկատառումներից ելնելով։

Leave a Comment