Առավելագույնը 2 ամսից 10 բազմաֆունկցիոնալ մեքենաները կլինեն Երևանում

Առավելագույնը 2 ամսից 10 բազմաֆունկցիոնալ մեքենաները կլինեն Երևանում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

KARCHER ընկերության հրավերով Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը, Երևանի քաղաքապետարանի «Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը և կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցներն այցելեցին Լատվիայի հանրապետության Ելգավա քաղաք` ծանոթանալու Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 10 բազմաֆունկցիոնալ (փոշեկուլ, ձնամաքրող և բարձր ճնշման սարքով զինված) մեքենաների առանձնահատկություններին և հավաքման ընթացքին։

Առավելագույնը 2 ամսից այս ավտոմեքենաները կլինեն Երևանում` նպաստելով մայրաքաղաքի սանմաքրման որակի բարձրացմանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment