«Բարսելոնայի» եզրային պաշտպան Ալեխանդրո Բալդեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբից



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին            

«Բարսելոնայի» եզրային պաշտպան Ալեխանդրո Բալդեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ կատալոնական ակումբից:

​Ինչպես հայտնում է լրագրող Էկրեմ Քոնուրը, «կապտանռնագույնները» բաց են Բալդեի տրանսֆերի վերաբերյալ առաջարկների համար: Նշվում է, որ ակումբի մարզական տնօրեն Դեկուն վստահ չէ իսպանացի պաշտպանի որակների հարցում:

​Աղբյուրի տվյալներով՝ Բալդեի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Լիվերպուլը», որը նոր եզրային խաղացող է փնտրում Էնդրյու Ռոբերտսոնի սպասվող հեռանալու պատճառով: Պաշտպանի շուրջ ստեղծված իրավիճակին ուշիուշով հետևում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն ներկա պահին տրանսֆերային մրցավազքում ավելի շահեկան դիրքում են մերսիսայդցիները:

​Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Բալդեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման և դարձել 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում են 60 միլիոն եվրո:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment